Պայմաններ և դրույթներ
Վերջին թարմացումը՝ հունվար 2026թ.
Պայմանների ընդունում
Մուտք գործելով և օգտագործելով Invitify-ը՝ դու ընդունում և համաձայնում ես պահպանել սույն պայմաններն ու դրյույթները։ Եթե համաձայն չես այս պայմաններին, խնդրում ենք չօգտվել մեր ծառայություններից:
Մեր ծառայությունները
Invitify-ը տրամադրում է թվային հրավիրատոմսերի հարթակ, որը թույլ է տալիս օգտատերերին դիտել, գնել և անհատականացնել միջոցառումների հրավիրատոմսերի նմուշները: Մեր ծառայությունները ներառում են նմուշների խմբագրման, նախադիտման և հրապարակման հնարավորություններ:
Հաշվի պատասխանատվությունը
Մեզ մոտ հաշիվ ստեղծելիս պետք է՝
- Տրամադրես ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն
- Ապահովես Քո հաշվի մուտքային տվյալների անվտանգությունը
- Անմիջապես տեղեկացնես մեզ ցանկացած չարտոնված մուտքի մասին
- Պատասխանատու լինես Քո հաշվի ներքո իրականացվող բոլոր գործողությունների համար
Գնումներ և վճարումներ
Մեր հարթակի միջոցով գնումներ կատարելիս՝
- Բոլոր գները ցուցադրված են համապատասխան արժույթով
- Վճարումը պետք է կատարվի մեր կողմից ընդունված վճարման եղանակներով
- Վերադարձի պայմանները գործում են համաձայն մեր վերադարձի քաղաքականության
Մտավոր սեփականություն
Invitify-ի ողջ բովանդակությունը, ներառյալ նմուշները, դիզայնը, տեքստը, գրաֆիկան և լոգոները, հանդիսանում են Invitify-ի կամ դրա բովանդակություն տրամադրողների սեփականությունը և պաշտպանված են մտավոր սեփականության մասին օրենքներով: Դու չես կարող վերարտադրել, տարածել կամ ստեղծել ածանցյալ աշխատանքներ առանց մեր հստակ գրավոր թույլտվության:
Օգտատիրոջ բովանդակությունը
Դու պահպանում ես քո կողմից մեր հարթակ վերբեռնված բովանդակության սեփականության իրավունքը: Վերբեռնելով բովանդակություն՝ մեզ տրամադրում ես լիցենզիա՝ օգտագործելու, պահպանելու և ցուցադրելու քո բովանդակությունը՝ մեր ծառայությունները մատուցելու համար անհրաժեշտության դեպքում: Դու պատասխանատու ես ապահովելու, որ քո բովանդակությունը չխախտի որևէ օրենք կամ երրորդ կողմի իրավունքներ:
Արգելված գործողություններ
Դու համաձայնում ես՝
- Չօգտագործել մեր ծառայությունները որևէ անօրինական նպատակով
- Չվերբեռնել կամ չփոխանցել վնասակար բովանդակություն կամ վիրուսներ
- Չխախտել այլոց մտավոր սեփականության իրավունքները
- Չփորձել միջամտել կամ խաթարել մեր ծառայությունների աշխատանքը
Պատասխանատվության սահմանափակում
Invitify-ը պատասխանատվություն չի կրում որևէ անուղղակի, պատահական, հատուկ կամ հետևանքային վնասների համար, որոնք բխում են մեր ծառայությունների օգտագործումից: Մեր ընդհանուր պատասխանատվությունը չի կարող գերազանցել Քո կողմից տվյալ ծառայության համար վճարված գումարը:
Դադարեցում
Մենք իրավունք ենք վերապահում դադարեցնել կամ կասեցնել Քո հաշիվը և մուտքը մեր ծառայություններ մեր հայեցողությամբ, առանց ծանուցման, այն վարքագծի համար, որը, մեր կարծիքով, խախտում է սույն Պայմանները կամ վնասակար է այլ օգտատերերի, մեր կամ երրորդ կողմերի համար:
Փոփոխություններ պայմաններում
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն Պայմանները: Մենք կտեղեկացնենք քեզ ցանկացած փոփոխության մասին՝ հրապարակելով նոր Պայմանները այս էջում և թարմացնելով «Վերջին թարմացումը» ամսաթիվը: Փոփոխություններից հետո ծառայության շարունակական օգտագործումը նշանակում է նոր Պայմանների ընդունում:
Կապ մեզ հետ
Սույն Պայմանների և դրույթների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] հասցեով