
Մկրտություն
Սուրբ մկրտության հրավիրատոմս՝ ստեղծեք ինքներդ
Պատրաստեք երեխայի մկրտության հրավիրատոմսը Ձեր լուսանկարներով, եկեղեցու և խնջույքի հասցեներով՝ մոտ 10 րոպեում։ Սկսելն անվճար է և առանց գրանցման։
Ստեղծեք ինքներդ 10 րոպեում 50% զեղչ SAVE50 կոդով
- Հյուրերի պատասխաններ
- Ձեր ընտրած երգը
- Քարտեզ և երթուղի
- Տեքստ՝ ցանկացած լեզվով
Դիտել մկրտության ձևանմուշները
6 ձևանմուշ
Մկրտության հրավիրատոմսերի ձևանմուշներ
Ձևանմուշները կարող են ներառել երեխայի անունը և լուսանկարները, եկեղեցական արարողությունը և խնջույքը՝ ժամերով, հասցեներով և քարտեզի կոճակներով, լուսանկարների սլայդեր, հետհաշվարկ և RSVP։ Ձևանմուշներից մեկում կա նաև կարճ հարցարան հյուրերի համար։ Տեքստը փոխում եք մատիտով, իսկ լուսանկարը՝ հպելով և մատով կադրը ճշտելով։
Խմբագրիչն ու նախադիտումն անվճար են, այնպես որ կարող եք ամբողջությամբ պատրաստել հրավերը և տեսնել այն հյուրերի աչքերով։ Վճարում եք մեկ անգամ՝ հրապարակելիս, առանց ամսավճարի և հյուրերի թվից անկախ։ SAVE50 կոդով ցանկացած ձևանմուշ 50% զեղչով է։
Ինչպես ստեղծել մկրտության հրավիրատոմս
Բացեք Ձեզ դուր եկած ձևանմուշի կենդանի օրինակը և սկսեք խմբագրել՝ առանց գրանցվելու։ Մատիտով գրեք երեխայի անունը, մկրտության ամսաթիվը, եկեղեցու և խնջույքի վայրերը, ապա հպեք լուսանկարներին՝ երեխայի նկարները դնելու համար։ Ավելացրեք երաժշտություն, թաքցրեք այն բաժինները, որոնք Ձեզ պետք չեն, և ստուգեք նախադիտումը։ Վերջում ընտրեք Ձեր հղումը, վճարեք և հրապարակեք։
Ինչ գրել կնունքի հրավերում
Նշեք երեխայի անունը, եկեղեցին և արարողության ժամը, ապա խնջույքի վայրը և ժամը։ Քանի որ տեքստը Դուք եք գրում, հրավերում կարող եք նշել նաև կնքահոր և կնքամոր անունները։ Տեքստի օրինակ՝ «Սիրով հրավիրում ենք Ձեզ մեր որդու՝ Դավթի Սուրբ Մկրտության արարողությանը և դրան հաջորդող տոնական ընթրիքին»։ Սլայդերում տեղադրեք երեխայի այն լուսանկարները, որոնք Ձեզ ամենից շատ են դուր գալիս։
Ուղարկում և հյուրերի պատասխաններ
Հրապարակելուց հետո ստանում եք Ձեր հղումը և QR կոդ։ Ուղարկեք հղումը WhatsApp-ով, Viber-ով, Telegram-ով, SMS-ով կամ էլ. փոստով, իսկ եթե պատրաստում եք նաև տպագիր հրավեր, դրա վրա տեղադրեք QR կոդը։ Հյուրերը հրավերում նշում են՝ կգան, թե ոչ, և քանի հոգով, իսկ Դուք բոլոր պատասխանները տեսնում եք մեկ էջում՝ ընդհանուր թվերով, և կարող եք ներբեռնել Excel ֆայլով։ Եթե ռեստորանին պետք է նախապես հայտնել հյուրերի թիվը, սահմանեք պատասխանների վերջնաժամկետ։
Ինչո՞ւ ընտրել օնլայն մկրտության հրավիրատոմս
Մկրտության օրը հաճախ երկու մաս ունի՝ արարողություն եկեղեցում և խնջույք դրանից հետո։ Օնլայն հրավերում երկուսի ժամերն ու հասցեները մի տեղում են, և յուրաքանչյուր վայր բացվում է քարտեզում մեկ կոճակով։ Հյուրերին հավելված կամ հաշիվ պետք չէ։ Եթե ժամը փոխվի, մինչև մկրտության օրը կարող եք թարմացնել հրավերը, և բոլորը կտեսնեն նոր տարբերակը նույն հղումով։
Հաճախ տրվող հարցեր
Այո։ Ընտրեք ձևանմուշ, մատիտով գրեք երեխայի անունը, ամսաթիվը և վայրերը, դրեք լուսանկարները և ստուգեք նախադիտումը։ Ամբողջը տևում է մոտ 10 րոպե, իսկ վճարում եք միայն հրապարակելիս։
Տարբերություն չկա՝ «կնունք» բառը մկրտության ժողովրդական անվանումն է։ Տեքստում գրեք այն բառը, որը Ձեզ ավելի հարազատ է։
Այո։ Հրավերի տեքստը Դուք եք գրում, ուստի կնքահոր և կնքամոր անունները կարող եք ավելացնել մատիտով՝ ցանկացած տեքստային բաժնում։
Այո։ Մկրտության ձևանմուշները կարող են ներառել եկեղեցական արարողությունը և խնջույքը՝ իրենց ժամերով ու հասցեներով, և յուրաքանչյուր վայրի համար կա կոճակ, որը բացում է քարտեզը։
Գինը կախված է ձևանմուշից և նշված է դրա էջում։ Վճարում եք մեկ անգամ՝ հրապարակելիս, քարտով (Visa, Mastercard, ArCa) կամ Idram-ով, և հյուրերի համար լրացուցիչ վճար չկա։ SAVE50 կոդը տալիս է 50% զեղչ։
Ուղարկեք Ձեր հղումը WhatsApp-ով, Viber-ով, Telegram-ով, SMS-ով կամ էլ. փոստով։ Հյուրերին հավելված կամ հաշիվ պետք չէ․ հրավերը բացվում է հեռախոսի ցանկացած բրաուզերում։
Այո։ Մինչև մկրտության օրը կարող եք փոխել ամեն ինչ, բացի անուններից։ Օրինակ, եթե փոխվել է ժամը կամ հասցեն, ուղղեք այն, և հյուրերը փոփոխությունը կտեսնեն նույն հղումով։
Այո։ Տեքստը կարող եք գրել ցանկացած լեզվով կամ միանգամից երկու լեզվով, օրինակ, եթե հարազատների մի մասն ապրում է արտերկրում։
Տպագրական հրավիրատոմսեր
Պե՞տք են նաև թղթե հրավիրատոմսեր
Տպագրական քարտեր, որոնք խմբագրում եք առցանց մի քանի րոպեում և տպում տանը կամ տպարանում. մեկ վճարում, այնքան օրինակ, որքան պետք է։
Գինը՝1 500 ֏-իցԿան նաև անվճար դիզայններ
Ուղեցույցներ
- Ինչպես գրել հրավիրատոմս՝ պատրաստի օրինակներՀարսանիքի, կնունքի, ծննդյան, հոբելյանի և Վերջին զանգի հրավիրատոմսի պատրաստի տեքստեր, որոնք կարող եք պատճենել։Կարդալ ուղեցույցը
- Ե՞րբ ուղարկել հրավիրատոմսերը և մինչև երբ խնդրել պատասխանՈրքան շուտ ուղարկել հրավերն ըստ առիթի, մինչև երբ խնդրել պատասխան և ինչպես հիշեցնել հյուրերին։Կարդալ ուղեցույցը
- Օնլայն, թե՞ թղթե հրավիրատոմս․ ինչպես ընտրելԹղթե և օնլայն հրավիրատոմսերի անկողմնակալ համեմատություն՝ ծախս, պատասխաններ, փոփոխություններ և տարեց հյուրեր։Կարդալ ուղեցույցը
Հրավիրատոմսերի այլ տեսակներ
Մեզ գտնում են նաև լատինատառ՝ knunqi hraviratoms · mkrtutyan hraviratoms · knunqi hraver · knunki hraver












