Անհատական հրավիրատոմս՝ մեր թիմի կողմից

Ժամանակ չունե՞ք կամ ուզում եք առանձնահատուկ բան։ Մեր դիզայներները Ձեր փոխարեն կպատրաստեն հրավիրատոմսը՝ անուններով, ամսաթվով, վայրերով, լուսանկարներով, երաժշտությամբ և տեքստերով, Ձեր ընտրած լեզվով կամ միանգամից երկու լեզվով։

Պատվիրելու երկու տարբերակ

  • Ձևանմուշի անհատականացում․ բացեք ցանկացած ձևանմուշ, սեղմեք «Պատվիրել» և ընտրեք «Թիմի աջակցություն»։ Արժեքը ձևանմուշի գինն է՝ գումարած 40%։
  • Նոր գաղափար․ նկարագրեք միջոցառումը, գույները, ոճը և այն, ինչը Ձեզ ոգեշնչում է, և մեր թիմը կուսումնասիրի Ձեր հայտը։

Որքա՞ն է տևում

Մեր թիմը պատասխանում է 24 ժամվա ընթացքում՝ էլ. փոստով կամ հեռախոսով, և Ձեզ հետ համաձայնեցնում է մանրամասներն ու ժամկետները։

Ի՞նչ եք ստանում

Նույն հրավիրատոմսը, ինչ ինքներդ ստեղծելիս՝ Ձեր սեփական հղումն ու QR կոդը, հյուրերի պատասխանները մեկ էջում՝ Excel ֆայլով ներբեռնելու հնարավորությամբ, քարտեզի կոճակ և հետհաշվարկ, իսկ ցանկության դեպքում՝ երաժշտություն։

Ուզո՞ւմ եք ինքներդ անել։ Խմբագրիչում ցանկացած ձևանմուշով հրավիրատոմսը պատրաստվում է մոտ 10 րոպեում, սկսելն անվճար է, իսկ SAVE50 պրոմոկոդով՝ 50% զեղչ։

Ընտրել ձևանմուշ