

Միանվագ վճարում · առանց բաժանորդագրության
Ստեղծեք ինքներդ 10 րոպեում 50% զեղչ SAVE50 կոդով
Պատվիրելուց առաջ փորձեք կենդանի դեմոն
«Հայկական գորգ» էլեկտրոնային հարսանյաց հրավիրատոմսը ստեղծված է ջերմ, ավանդական հայկական ոճով՝ տնական տոնի պես։ Այն բացվում է ինքնիրեն․ կրով սվաղված պատին փռվում է հայկական գորգը, և նրա վրա փափուկ բամբակը տառ առ տառ շարում է նորապսակներին ուղղված օրհնանքը, երկու մատանի և Ձեր անունները։ Այնուհետև Ձեր լուսանկարները հերթով հայտնվում են գորգի եզրազարդից հյուսված շրջանակում՝ գեղագիր անունների վերևում, ապա՝ ողջույնի խոսք, Ձեր պատմությունը՝ վարդագույն տուֆից եկեղեցու երեք պատուհաններում, օրացույց, օրվա ծրագիրը՝ տարազային ոսկեթել ասեղնագործությամբ կանաչ թավշի վրա, գործված հետհաշվարկ, դրես-կոդը՝ ներկված բրդի կծիկներով, և պատասխանի ձևը։ Բոլոր տեքստերը գրում եք ինքներդ, իսկ լուսանկարներն ու երաժշտությունն ավելացնում եք խմբագրիչում՝ մոտ 10 րոպեում։ Հյուրերը պատասխանում են հենց հրավիրատոմսում, իսկ Դուք տեսնում եք յուրաքանչյուր պատասխան և կարող եք դրանք ներբեռնել Excel ֆայլով։ Ուղարկեք մեկ հղում WhatsApp-ով, Viber-ով կամ Telegram-ով․ հրավիրատոմսը կարող է լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։
Ինչ եք ստանում
Խմբագրեք մինչև միջոցառումը
Փոխեք տեքստերը, լուսանկարներն ու երաժշտությունը նաև հրապարակելուց հետո՝ մինչև միջոցառման օրը։
Մեկ հղում՝ բոլորի համար
Ուղարկեք ցանկացած մեսենջերով կամ QR կոդով։
Ցանկացած լեզու
Գրեք հայերեն, անգլերեն, ռուսերեն կամ ցանկացած այլ լեզվով։
Ինքներդ՝ 10 րոպեում
Դիզայներական հմտություններ պետք չեն․ լրացրեք տվյալները և հրապարակեք։







